Պայմաններն ու ընդհանուր դրույթները

ԵՆԲ ենթավարկերը նպատակաուղղված աջակցություն են հայկական ՓՄՁ-ներին/Միջին կապիտալի ձեռնարկություններիններին՝ շրջակա միջավայրի պահպանմանը միտված և սոցիալապես պատասխանատու բիզնեսների զարգացման համար: Հաշվի առնելով այն, որ բազմաթիվ ներդրումներ ուղղված են ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլև ուղված են առկա բնապահպանական խնդիրների լուծմանը, ԵՆԲ-ի ենթավարկերը ֆինանսական կազմակերպությունների (ՖԿ-ներ) կողմից տրամադրվում են արտոնյալ պայմաններով:

Ծրագիրն աջակցում է հիմնական միջոցների և երկարաժամկետ կապիտալի ներդրումները: Ենթածրագրերը ֆինանսավորվում են արտոնյալ տոկոսադրույքներով և ընդգրկում են միջին և երկարաժամկետ ճկուն մարման ժամանակացույցեր, այդ թվում արտոնյալ ժամանակահատվածներ՝ Հայաստանի տնտեսության համար օպտիմալ հավելյալ արժեքի ստեղծման նպատակով:

Ընդհանուր դրույթներն ու պայմանները՝

Հատկանիշ Տեղեկություն
Վարկի նպատակը
  • Նյութական ակտիվների գնում, վերանորոգում կամ ընդլայնում
  • Ոչ նյութական ակտիվների ներդրումներ
  • Միջին և երկարաժամկետ շրջանառու կապիտալ
Արժույթը     ՀՀ դրամ
Վարկի չափը

    ՓՄՁ-ներ՝

    ≤ 1 մլն Եվրո (համարժեք ՀՀ դրամ) ≤ 2 մլն Եվրո ծրագրային ընդհանուր արժեքով

    Միջին կապիտալի ձեռնարկություններ՝

    ≤ 5մլն Եվրո (համարժեք ՀՀ դրամ) ≤ 12.5 մլն Եվրո ծրագրային ընդհանուր արժեքով

Վարկի ժամկետը     Առավելագույնը 7.5 տարի՝ մինչև 2 տարի արտոնյալ ժամկետով
Տոկոսադրույքը     Որոշվում է ՖԿ-ների կողմից
Գրավի պահանջները     Որոշվում է ՖԿ-ների կողմից

 

Ֆինանսական կազմակերպությունները պատասխանատու են ֆինանսական վերլուծության և ԵՆԲ ենթավարկերի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշման կայացման համար: «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում ՓՄՁ-ները կարող են դիմել որևէ մասնակից ֆինանսական հաստատության: Խնդրում ենք այցելեք ՖԿ-ների կայքէջեր՝ լրացուցիչ տեղեկությունների և ֆինանսավորման դիմելու համար:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.