Պարբերաբար անցկացվող կլոր սեղան-քննարկումների ժամանակ մենք կիսում ենք մեր փորձը և, ծրագրի ընտրված բաղադրիչների իրականացման համար, ձեռք ենք բերում արժեքավոր տեղեկություն և նոր գաղափարներ: Մենք հրավիրում ենք համապատասխան շահագրգիռ կողմերին`
- կիսելու իրենց փորձը և գիտելիքները
- քննարկելու, թե ինչպես կարելի է շուկայական գործիքները հասանելի դարձնել
- քննարկելու և քննադատաբար մեկնաբանելու նախնական գաղափարի օգուտները, արդյունավետությունը, օգտակարությունը և նպատակահարմարությունը
- ծրագրի շրջանակում աշխատելու համար
Կլոր սեղան քննարկումներին մասնակցել են կառավարության, արդյունաբերության և գիտության ոլորտների ներկայացուցիչները, օրինակ՝ Գյուղատնտեսության նախարարություն (Արմեն Հարությունյան, փոխնախարար), Ագրոբիզնեսի հետազոտման և կրթության միջազգային կենտրոն (գլխավոր տնօրեն Վարդան Ուռուտյան), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե (Լիլիթ Խաչատրյան), Հայաստանի զբոսաշրջության ամսագիր (Լիլիթ Հովհաննիսյան, տնօրեն) և «Միջազգային զբոսաշրջություն» գիտակրթական կենտրոն (տնօրեն Մարինե Հայրապետյան):
2016-2018 թվականներին տեղի ունեցած միջոցառումներն են.
- 26.02.2016, Երևան. «Գյուղատնտեսության ներկա վիճակը և ֆինանսական ոլորտի հարմարեցումը փոփոխվող միջավայրին»
- 25.10.2016, Երևան. «Հայկական զբոսաշրջություն. բիզնեսի կարիքները և ազգային լավագույն փորձը»
- 08.11.2016, Երևան: «Հայաստանում զբոսաշրջության զարգացումը կայունության տեսանկյունից»
- 18.11.2016, Երևան. «Կենտրոնական բանկի միջոցով ՓՄՁ-ների համար առաջին ԵՆԲ վարկը` ՏԱ բաղադրիչի ֆինանսավորումը Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հիմնադրամի կողմից»,
- 29.06.2018, Երևան. «Կանանց կողմից առաջնորդվող ՓՄՁ-ների ֆինանսավորման և ձեռներեցության հասանելիությունը Հայաստանում»
- 27.07.2018, Երևան. «Կանանց կողմից առաջնորդվող ՓՄՁ-ների ֆինանսավորման և ձեռներեցության հասանելիությունը Հայաստանում»
- 03.08.2018, Բյուրական (Արագածոտն). «Կլոր սեղան քննարկում գյուղ մթերք արտադրող ՓՄՁ-ների համար»
Եթե հետաքրքված եք միջոցառումներին մասնակցելու համար կամ ցանկանում եք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ