2018 թվականի հոկտեմբերի 22-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում մեկնարկեց «Մասնավոր հատվածի ֆինանսավորում» վարկային ծրագիրը (այսուհետ `ԵՆԲ }}Ծրագիր), որի նպատակն է աջակցել փոքր և միջին (ՓՄՁ), ինչպես նաև 3,000-ից պակաս աշխատող ունեցող (ՄիջԿապ) ձեռնարկություններին ՝ ապահովելով ծախսերի ֆինանսավորման մատչելի աղբյուր:

ԵՆԲ-ն Եվրամիության երկարաժամկետ վարկավորման բանկն է, նրա դերը ԵՄ-ի քաղաքականության նպատակներին աջակցող ներդրումային նախագծերի ֆինանսավորումն է: ԵՄ արտաքին գործունեությանը աջակցելու նպատակով, Եվրոպական խորհրդարանի և Եվրոխորհրդի որոշմամբ, ԵՆԲ-ին տրվում է արտաքին մանդատ` ԵՄ-ից դուրս համապատասխան նախագծերը ֆինանսավորելու համար:

Կապիտալի շուկայում իր հնարավոր լավագույն վարկանիշի (AAA) շնորհիվ ԵՆԲ-ը կարող է միջոցներ փոխառել բարենպաստ պայմաններով, որոնք այն փոխանցում է ՓՄՁ-ներին և ՄիջԿապ-երին ԵՆԲ Ծրագրի միջոցով: ՓՄՁ-ներն ու ՄիջԿապ-երը ֆինանսական առավելություն են ստանում տոկոսադրույքի առնվազն 25 բազային միավորով նվազեցման տեսանկյունից, իսկ վերջնական շահառուների հետ կնքված ենթավարկային պայմանագրերում նշվում է ԵՆԲ-ի ներգրավվածության և վարկի ֆինանսական պայմանների վրա դրա ազդեցության մասին: ԵՆԲ խմբի կողմից ՓՄՁ և ՄիջԿապ-երին աջակցելու հետ կապված ամբողջական տեղեկատվություն կարելի է գտնել EIB կայքում (www.eib.org):

ԵՆԲ Ծրագրի շրջանակներում վարկի ժամկետը առնվազն 2 տարի է (վարկի իրական տևողությունը կախված կլինի ֆինանսավորվող ծրագրի տնտեսական և տեխնիկական կյանքից և չի գերազանցի 7,5 տարին), որը կարող է օգտագործվել շատ փոքր նախագծերից մինչև առավելագույնը 25մլն եվրո արժողությամբ ներդրումների ֆինանսավորման համար, սակայն ԵՆԲ-ի ներդրումը չի կարող գերազանցել 12,5մլն․ եվրոն:

Ո՞վ կարող է դիմել ԵՆԲ վարկ ստանալու համար:

  • Տեղական ՓՄՁ-ներ, որոնք մինչ ներդրումը ունեն ընդհանուր 250-ից պակաս աշխատող,
  • Տեղական ՄիջԿապ-եր, որոնք մինչ ներդրումը ունեն ընդհանուր 3,000-ից պակաս աշխատող,
  • Գյուղատնտեսության արտադրությունը, ագրովերամշակումը և զբոսաշրջությունը ընդունելի ոլորտներ են: Միայն մի քանի ոլորտներ, ինչպիսիք են զենքի և զինամթերքի, ռազմական կամ ոստիկանական սարքավորումների արտադրությունը, մարդկանց անհատական իրավունքներն ու ազատությունները սահմանափակող սարքավորումների կամ ենթակառուցվածքների արտադրությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության պատճառ հանդիսացող գործունեությունը, էթիկապես կամ բարոյապես հակասական կամ օրենսդրությամբ արգելված ապրանքների արտադրության կամ վաճառքի նպատակաուղղված գործունեությունները, մոլախաղերի և ծխախոտի հետ կապված գործունեությունները ընդունելի չեն համարվում:

ԵՆԲ վարկը կարող է օգտագործվել ՓՄՁ կամ ՄիջԿապ-երի զարգացմանը նպաստող բոլոր ներդրումների ու ծախսերի ֆինանսավման նպատակով, ինչպիսիք են.

  • Նյութական ներդրումները. Նյութական ակտիվների գնում, վերանորոգում կամ օգտագործման երկարացում` հողերի գնման հետ կապված որոշ սահմանափակումներով,
  • Ոչ նյութական ներդրումները. Մասնավորապես ծախսերը, որոնք ներգրավված են հետազոտությունների ոլորտում, գործընթացների լիցենզիաների և ծրագրակազմի ձեռքբերում,
  • ՓՄՁ կամ ՄիջԿապ-երի գործունեության համար անհրաժեշտ միջին և երկարաժամկետ շրջանառու միջոցների պահանջների բավարարումը:

ԵՆԲ ծրագիրը թույլ է տալիս ՓՄՁ-ներին և ՄիջԿապ-երին շահավետ տոկոսադրույքներ ստանալ` բիզնեսի վարկավորման ստանդարտ պայմանների հետ համեմատ:

ԵՆԲ ծրագրի շրջանակներում ՓՄՁ և ՄիջԿապ-երը պետք է թույլ տան ԵՆԲ ներկայացուցիչներին այցելել և ստուգել վարկի առարկա հանդիսացող նախագիծը կազմող բոլոր վայրերը, կայանքները և աշխատանքները:

Խնդրում ենք, կապվել ԵՆԲ ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ և քննարկել, թե արդյոք ձեր բիզնեսը որակավորվում է ԵՆԲ-ի «Փոխառություններ ՓՄՁ-ների համար» կամ «Փոխառություն ՄիջԿապ-երի համար » սխեմայով ֆինանսավորման շրջանակներում:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.