«ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում վերջնական շահառուների համար անցկացվում են թեմատիկ դասընթացներ և աշխատաժողովներ՝ վերապատրաստելով ՓՄՁ-ներին գործարարության հմտությունների բարելավման ուղղությամբ: Ի թիվս այլ գործողությունների, ծրագրի շրջանակում իրականացվում են նաև միջոցառումներ և զարգացման քաղաքականությանն ուղղված քննարկումներ, ինչպիսիք են կլոր սեղանները` կառավարության, արդյունաբերության, ֆինանսների և սպասարկման ոլորտի շահագրգիռ կողմերի, բիզնես ասոցիացիաների, հասարակական հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների մասնակցությամբ:

Այդ դասընթացներն ու միջոցառումները կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

  • Կանանց տնտեսական հզորացման սեմինարներ
  • Զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ-ների համար դասընթացներ
  • Առաջնային գյուղատնտեսությամբ զբաղված ՓՄՁ-ների ուսուցում
  • Գյուղ. վերամշակմամբ զբաղվող ՓՄՁ-ների համար աշխատաժողովներ
  • Աշխատաժողովներ արտահանմանն ուղղված արտադրություն իրականացնող ՓՄՁ-ների համար, ներառյալ գյուղ. վերամշակում
  • Կլոր սեղան քննարկում համապատասխան շահառուների մասնակցությամբ:

Եթե հետաքրքված եք մասնակցելու միջոցառումներին կամ ցանկանում եք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ

Աշխատաժողովներ կին ձեռներեցների համար

Դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

   

Դասընթացներ զբոսաշրջության ոլորտում

Կլոր սեղան քննարկումներ

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.