Կանանց կողմից ղեկավարվող գյուղատնտեսական և զբոսաշրջային ՓՄՁ-ների համար նախատեսված սեմինարների ընթացքում, մենք անդրադառնում ենք այնպիսի թեմաների, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, ձեռնարկատիրությունը և կանանց սոցիալ-տնտեսական իրավունքները: Քանի որ կանանց ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը խոչընդոտող երևույթները և բիզնեսի վարման կարողությունները սովորաբար մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում, ապա կին ձեռներեցներին տալիս ենք անհրաժեշտ խորհուրդներ, թե ինչպես պլանավորել իրենց բիզնեսը և գտնել համապատասխան վարկային ռեսուրսներ:
Բացի այդ, մենք տեղեկատվություն ենք տրամադրում տարբեր փոքր ձեռնարկությունների միջև հաջող համագործակցության և բնապահպանական մոտեցումների մանրամասների մասին: Շրջակա միջավայրի և սոցիալական ապահովության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված դասընթացը, սովորաբար, շատ ողջունելի է մասնակիցների կողմից:
2016-2018 թթ. ժամանակաշրջանի միջոցառումների ամփոփում.
- 29.07.2016, Ձորագետ (Լոռի)
- 26.08.2016, Կապան (Սյունիք)
- 08.12.2017, Էջմիածին (Արմավիր)
- 21.05.2018, Գյումրի (Շիրակ)
- 04.06.2018, Ագարակ (Սյունիք)
- 04.07.2018, Մարտունի (Գեղարքունիք)
- 10.07.2018, Ապարան (Արագածոտն)
- 10.08.2018, Իջևան (Տավուշ)
- 13.08.2018, Նոյեմբերյան (Տավուշ)
- 07.09.2018, Երևան (Երևան)
Եթե հետաքրքված եք միջոցառումներին մասնակցելու համար կամ ցանկանում եք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ