Աշխատաժողովներ կին ձեռներեցների համար

Կանանց կողմից ղեկավարվող գյուղատնտեսական և զբոսաշրջային ՓՄՁ-ների համար նախատեսված սեմինարների ընթացքում, մենք անդրադառնում ենք այնպիսի թեմաների, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, ձեռնարկատիրությունը և կանանց սոցիալ-տնտեսական իրավունքները: Քանի որ կանանց ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը խոչընդոտող երևույթները և բիզնեսի վարման կարողությունները սովորաբար մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում, ապա կին ձեռներեցներին տալիս ենք անհրաժեշտ խորհուրդներ, թե ինչպես պլանավորել իրենց բիզնեսը և գտնել համապատասխան վարկային ռեսուրսներ:

Բացի այդ, մենք տեղեկատվություն ենք տրամադրում տարբեր փոքր ձեռնարկությունների միջև հաջող համագործակցության և բնապահպանական մոտեցումների մանրամասների մասին: Շրջակա միջավայրի և սոցիալական ապահովության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված դասընթացը, սովորաբար, շատ ողջունելի է մասնակիցների կողմից:

2016-2018 թթ. ժամանակաշրջանի միջոցառումների ամփոփում.

  • 29.07.2016, Ձորագետ (Լոռի)
  • 26.08.2016, Կապան (Սյունիք)
  • 08.12.2017, Էջմիածին (Արմավիր)
  • 21.05.2018, Գյումրի (Շիրակ)
  • 04.06.2018, Ագարակ (Սյունիք)
  • 04.07.2018, Մարտունի (Գեղարքունիք)
  • 10.07.2018, Ապարան (Արագածոտն)
  • 10.08.2018, Իջևան (Տավուշ)
  • 13.08.2018, Նոյեմբերյան (Տավուշ)
  • 07.09.2018, Երևան (Երևան)

Եթե հետաքրքված եք միջոցառումներին մասնակցելու համար կամ ցանկանում եք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.