«Շահ-Արևիկ» ՍՊԸ ընտանեկան զբոսաշրջային ընկերությունը հիմնադրվել է ավելի քան 10 տարի առաջ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Ձեռնարկությունը զբաղվում է հանգստի և ժամանցի կազմակերպմամբ:
«Արևիկ» ժամանցային հանգստավայրը գտնվում է Աշտարակի մոտակայքում գտնվող Քասախ գետի ափին, 1,5 հեկտար տարածքով գեղատեսիլ վայրում: Տարիներ շարունակ տեղանքը հայտնի է հայերի և օտարազգի զբոսաշրջիկների համար` իր բնական գեղեցկությամբ, ինչպես նաև բարձրակարգ ծառայություններով: Արդյունքում, զբոսաշրջային սեզոնին «Արևիկ» հանգստյան գոտի են այցելում օրական ավելի քան 1000 մարդ:
«Շահ-Արևիկ» ՍՊԸ-ն վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնում և բարելավում է հանգստի տարածքը: Ուշագրավ է ԵՆԲ-ի ենթավարկով ֆինանսավորվող բիզնեսի վերջին բարելավումը` մեծ լողավազանի կառուցումը, ինչպես նաև 2017 թ.-ին տասնյակ ամառանոցների և տնակների վերանորոգումը: Այս ներդրումների շնորհիվ բիզնեսին հաջողվել է հասնել բարձր ստանդարտների, ինչը մեծացրել է Արևիկի ծառայությունների պահանջարկը: Բարելավված հանգստի պայմանները հնարավորություն են տալիս ընկերությանը հաճախորդներին մատուցել առավել համապարփակ ծառայություններ: Բացի այդ, «Շահ-Արևիկ» ՍՊԸ-ն ստացել է այնպիսի առավելություններ, ինչպիսիք են`
- ծառայությունների ավելի լայն շրջանակ և բարելավված սպասարկման որակ
- հաճախորդների քանակի ավելացում
- մրցունակության և ռազմավարական նպատակների ավելացում
- անձնակազմի և հաճախորդների անվտանգության բարելավում
- կարգավիճակի բարելավում՝ հասարակության դրական կարծիքը ընկերության նկատմամբ
- շրջակա միջավայրի պահպանման բարելավում