Դասընթացի ընթացքում մենք քննարկում ենք այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաները, բիզնեսի պլանավորումը և պայմանագրային կառավարումը, ինչպես նաև տեղեկություններ ենք տրամադրում վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի և Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ակնկալվող ազդեցությունների և հետևանքների մասին (CEPA): Սննդի մեծածավալ վերամշակողների և արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների համար առաջարկում ենք նաև գնումների հետ կապված թեմաներ (գնումների պլանավորում, մրցութային փաստաթղթերի պատրաստում, առաջարկությունների պատրաստում և այլն):
Հատուկ սարքավորումների և մեքենաների կիրառման հետագա գործնական փորձը տարածելու նպատակով, հրավիրում ենք այդ ոլորտներում առաջատար հայկական գյուղատնտեսական ձեռնարկությունների ներկայացուցիչներին միանալու դասընթացներին: Ինչպես նաև, հնարավորության դեպքում, վերապատրաստման վերջում հնարավորություն կա այցելել նոր տեխնոլոգիաներ կիրառող իրական բիզնես:
Առաջնային գյուղատնտեսությունում ակտիվ ՓՄՁ-ների համար դասընթացների ցանկ.
- 15.07.2016, Գյումրի (Շիրակ)
- 26.08.2016, Գորիս (Սյունիք)
- 02.09.2016, Բերդ (Տավուշ)
- 08.09.2016, Արտաշատ (Արարատ)
- 09.09.2016, Գավառ (Գեղարքունիք)
- 27.09.2016, Ծաղկաձոր (Կոտայք)
- 04.10.2016, Արմավիր (Արմավիր)
- 07.10.2016, Ապարան (Արագածոտն)
- 20.10.2016, Նոյեմբերյան (Տավուշ)
- 26.10.2016, Եղեգնաձոր (Վայոց Ձոր)
- 20.02.2018, Էջմիածին (Արմավիր)
- 05.03.2018, Վեդի (Արարատ)
- 19.03.2018, Օշական (Արագածոտն)
- 27.04.2018, Եղեգնաձոր (Վայոց Ձոր)
- 15.06.2018, Իջևան (Տավուշ)
Աշխատաժողովներ գյուղ. վերամշակող ՓՄՁ-ների համար:
- 27.02.2018, Տաշիր (Լոռի)
- 16.03.2018, Երևան (Երևան)
Գյուղ. վերամշակման և արտահանման ուղղվածությամբ ՓՄՁ-ների համար աշխատաժողովներ.
- 23.03.2018, Երևան (Երևան)
- 06.04.2018, Աբովյան (Կոտայք)
- 22.06.2018, Երևան (Երևան)
- 18.07.2018, Երևան (Երևան)
Եթե հետաքրքված եք միջոցառումներին մասնակցելու համար կամ ցանկանում եք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ