Աջակցություն ֆինանսական կազմակերպություններին և ԳՀՀ-ին «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի իրականացման գործում

Գիտելիքների փոխանակման և համագործակցության նպատակն է գյուղատնտեսության և զբոսաշրջության ֆինանսավորման ոլորտում ֆինանսական կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, գյուղատնտեսական ներդրումների շրջակա միջավայրի և կլիմայի ռիսկերը գնահատելու ունակությունների բարելավումը և ԳՀՀ-ին, որպես ծրագրի կառավարման մարմին, աջակցության տրամադրումն է՝ մոնիթորինգի անցկացման և ԵՆԲ-ին հաշվետվողականության գործընթացում՝ ապահովելով ենթածրագրերի իրականացման համապատասխանությունը ԵՆԲ չափանիշներին:

Այս գործողությունները ներառում են՝

  • վարկավորման տեխնոլոգիաների, քաղաքականության և ընթացակարգերի բարելավում
  • նպատակային վարկային պրոդուկտների մշակում
  • կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում
  • վարկավորման արդյունավետության բարձրացում
  • շրջակա միջավայրի և կլիմայի ռիսկերի գնահատման իրականացում
  • կառավարման տեղեկատվական համակարգերի, գնումների և համապատասխանության ընթացակարգերի վերաբերյալ աջակցության տրամադրում
  • վերապատրաստում և կարողությունների զարգացում
  • մասնագիտացված վարկավորման և ուսումնական ձեռնարկների մշակում
  • մարքեթինգ և առաջխաղացում
  • ԵՆԲ ենթածրագրերի մոնիթորինգ:

Մինչ օրս 17 ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 600 բանկային աշխատակիցներ օգտվել են տարբեր վերապատրաստման դասընթացներից, ինչպիսիք են պարբերաբար կազմակերպվող մեկ կամ երկօրյա սեմինարները, ինչպես նաև աշխատանքային ուսուցումը:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.