ԵՆԲ ենթավարկերը տրամադրվում են ֆինանսական կազմակերպությունների (ՖԿ-ներ) կողմից: Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն սահմանել է իր՝ ՓՄՁ վարկերի համար դիմելու ընթացակագը: Այդ պատճառով, ՖԿ-ների վարկային հայտերը կարող են մի փոքր տարբերվել մեկը մյուսից:
Հետևաբար, եթե դուք ունեք հարցեր, որոնք վերաբերում են ԵՆԲ ենթավարկերին կամ Ձեր պլանավորված ներդրումների համապատասխանությանը, ապա կարող եք ուղղակիորեն կապ հաստատել ՖԿ-ների հետ: Նրանք կպատասխանեն ձեր բոլոր հարցերին:
Եթե ցանկանում եք դիմել ԵՆԲ ենթավարկի համար և արդեն իսկ հանդիսանում եք ՖԿ-ներից որևէ մեկի հաճախորդ, ապա տվյալ հաստատությունը արագ կերպով կորոշի, արդյո՞ք կարող է գումար տրամադրել ձեր պլանավորված ներդրումների համար: Եթե դուք չեք հանդիսանում ՖԿ-ների որևէ մեկի հաճախորդ, ապա դիմեք նրանցից մեկին և խնդրեք տրամադրել տեղեկություն, թե ինչպես դիմել ֆինանսավորման համար: Եթե ձեր կողմից առաջարկվող ծրագիրն ընդունելի է, ապա ՖԿ-ն կկատարի ձեր բիզնեսի ֆինանսական վերլուծություն, որի արդյունքում կորոշի, արդյոք կարող է ֆինանսավորել ձեր ներդրումը:
ՖԿ-ի բարձր որակավորում ունեցող և հատուկ վերապատրաստված վարկային մասնագետը կգնահատի Ձեր պլանավորված ներդրման տեխնիկական և բնապահպանական ասպեկտները: Որոշ դեպքերում, բնապահպանական չափանիշներին ու իրավական պահանջներին համապատասխանելու նպատակով, կախված նախագծի չափից և բարդությունից անհրաժեշտ է լինում անցկացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության արտաքին գնահատում:
Վարկավորման վերջնական որոշումը կայացնում է ՖԿ-ն, և եթե որոշումը դրական է, ապա կնքվում է ԵՆԲ ենթավարկավորման համաձայնագիր:
Պահանջվող վարկը ստանալուց և ներդրումը կատարելուց հետո, դուք կարող եք օգտվել հետագա առավելություններից և ի ցույց դնել ընկերության կորպորատիվ պատասխանատվության ձեր մոտեցումը: