«Վանեսվան» ՍՊԸ-ն արտահանման ուղղվածություն ունեցող, ընտանեկան գինեգործական բիզնես է և գործում է Արարատյան դաշտում՝ Արմավիրի մարզում: Ձեռնարկությունը չորրորդ սերնդի բիզնես է, արտադրում է գինիներ` «Ոսկենի» ապրանքանիշով` 18 հա տարածքում: Արարատյան դաշտավայրի բազմազան միկրոկլիման և բացառիկ տեղանքը կատարյալ պայմաններ են ստեղծում խաղողի տեսակների մշակման և նրբագեղ գինիների արտադրության համար, որոնք արտացոլում են 6000-ամյա գինեգործության ավանդույթները:
Գինեգործները մշակում են «Արենի Նուար» ամենահայտնի գինու խաղողը` կարմիր գինու համար և «Ոսկեհատ» խաղողը` սպիտակ գինու համար: Բացի այդ, արտադրվում են տարբեր խառնուրդներից պատրաստվող գինիներ ավելի փոքր քանակությամբ՝ օգտագործելով խաղողի այլ տեսակներ: Այս նպատակով նաև այլ տեսակի խաղող են ձեռք բերում տեղական այլ տնտեսություններից, որոնց որակը շարունակաբար վերահսկվում է: Բույսերի պաշտպանության միջոցառումները դիտարկվում են Եվրոպական չափանիշներին համապատասխան: Ոսկենի գինիները արտահանվում են մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստան, Եվրամիություն և Չինաստան:
Մինչ 2016 թ.-ի գարունը, գինիները պահվում և հասունացվում էին բացառապես կաղնու տակառներում: ԵՆԲ ենթավարկի շնորհիվ պահպանման և հասունացման հզորությունները զգալիորեն ավելացել են չորս նոր բաքերով, որոնք ապահովում են գինու բարձր որակ: Միևնույն ժամանակ «Վանեսվան» ՍՊԸ-ն ներդրել է նոր լցոնման համակարգեր և մակնշման սարքավորումներ, ինչպես նաև ձեռք է բերել շրջանառու միջոցներ (գինու շշեր): Վերջերս կատարված ներդրումները ձեռնարկությանը հնարավորություն տվեցին զգալիորեն մեծացնել արտադրությունը, ապահովելով և պահպանելով միջազգային ստանդարտներին համապատասխանությունը: Բացի այդ, ընկերությունը ձեռք է բերել հետևյալ առավելությունները՝
- արտադրության ծավալների ավելացում
- արտադրության ծախսերի համամասնորեն նվազեցում
- արտադրության բարձր արտադրողականություն և հուսալիություն
- բարելավված աշխատանքային պայմաններ, ինչպես նաև աշխատողների անվտանգության ամրապնդում
- տեղական և արտասահմանյան շուկաներում մրցունակության բարձրացում
- նոր շուկաներ մուտք գործելու ունակություն
Ամեն տարի ընկերությունը հյուրընկալում է տեղական և միջազգային գինու գիտակների, ինչպես նաև զբոսաշրջիկների, ովքեր գալիս են համտեսելու գինիները, ճաշելու կամ պարզապես վայելելու տեղանքի զարմանահրաշ տեսարանը: Այցելուներին տեղավորելու համար, ընկերությունը մշակում է գրավիչ փաթեթային ծրագրեր, որոնք գովազդվում են ինտերնետում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների և տուրօպերատորների միջոցով: