Համապատասխանության չափանիշներ

Բոլոր փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ)*, ինչպես նաև միջին կապիտալիզացիա ունեցող ընկերությունները**, որոնք հիմնականում գործում են գյուղատնտեսական արտադրության, գյուղ. մթերքի վերամշակման և զբոսաշրջության ոլորտներում, կարող են դիմել ԵՆԲ ենթավարկերին՝ անկախ բիզնեսի տեսակից և գտնվելու վայրից` Հայաստանի Հանրապետության տարածքում:

Առաջնային գյուղ. արտադրություն

Սննդի վերամշակում

Զբոսաշրջություն


Ծրագիրը հասանելի է
ձեռնարկություններին, որոնք մտադիր են ներդրումներ կատարել և կենտրոնանալ հետևյալ ուղղությունների վրա՝

  • տեղական մասնավոր հատվածի զարգացում
  • սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանական ենթակառուցվածքների, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացում
  • կլիմայի փոփոխության մեղմում և հարմարեցում

Համապատասխանաբար, «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագիրը նախատեսված է մասնավոր ՓՄՁ-ի կողմից կատարվող և ծրագրի պահանջներին համապատասխանող ներդրումների (ենթածրագրերի) համար և ուղղված է հիմնական միջոցների և երկարաժամկետ շրջանառու միջոցների ներդրումներին:

ԵՆԲ ենթածրագրերը կարող են օգտագործվել գյուղատնտեսական և զբոսաշրջային ծրագրերի լայն շրջանակի, ինչպես նաև այդ ծրագրերի հետ կապված ներդրումային նպատակների համար:

Գյուղատնտեսության ոլորտ

Զբոսաշրջության ոլորտ

Ենթածրագրերի իրականացման և գործարկման ընթացքում, վերջնական շահառուները պետք է գործեն ազգային և ԵՄ օրենսդրական չափանիշներին համահունչ:

ՓՄՁ-ների հայկական բնութագրումը`
- Ա
շխատողների քանակը `≤ 250
- Տարեկան շրջանառություն `≤ 1,5 մլրդ դրամ
- Տարեկան հաշվեկշիռ `≤ 1,0 մլրդ դրամ

** Միջին կապիտալիզացիայի ընկերություններ.
Եվրամիության և / կամ հայաստանյան ընդհանուր սահմանում գոյություն չունի: Չնայած ՓՄՁ-ները սահմանվում են որպես ավելի քան 250 աշխատող, միջին կապիտալիզացիայի ոլորտը ընդհանուր առմամբ ունենում է 250-3000 աշխատողներ:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.