«ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի հաջող իրականացման նպատակով ներգրավված են մի շարք կառույցներ:

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության բանկն է, և «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում տրամադրում է ներդրումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: ԵՆԲ-ն գործում է «Արտաքին վարկավորման մանդատի» ներքո, որի գերակա նպատակներից է տեղական մասնավոր հատվածի, մասնավորապես ՓՄՁ-ների զարգացումը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարեկարգումն ու կլիմայի փոփոխության հարմարվողականությունն ու մեղմացումը:

 

ՀՀ Կենտրոնական Բանկն (ՀՀ ԿԲ) ու ԵՆԲ-ն համատեղ պայմանագրով վավերացրել են իրենց նպատակները՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության որոշ ոլորտների զարգացումը՝ ավելացնելով Հայաստանում ՓՄՁ-ների համար վարկային միջոցների հասանելիությունը: ՀՀ ԿԲ-ն հեջավորում է ԵՆԲ ֆինանսական միջոցների արժութային ռիսկերը:

 

Գերմանահայկական հիմնադրամը (ԳՀՀ)՝ ՀՀ ԿԲ-ի ծրագրերի կառավարման մարմինը, հայաստանյան ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է հայկական արժույթով ռեսուրսներ՝ վարկային ներդրումներ կատարելու նպատակով: ԳՀՀ-ն ծրագրի համար սահմանում է համապատասխանության չափանիշներ, վերահսկում է ֆինանսական միջնորդ կազմակերպություններին վարկավորման պահանջներին համապատասխանելու առումով և իրականացնում է ընթացիկ ծրագրերի մոնիթորինգ:

 

IPC-ն, Internationale Projekt Consult GmbH կազմակերպությունը հանդիսանում է «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի խորհրդատուն, որը պատասխանատու է ծրագրի համար չափանիշների, սկզբունքների, քաղաքականության և ուղեցույցերի մշակման ու կիրառման համար:

 

 

ՓՄՁ-ների համար ԵՆԲ վարկերը տրամադրվում են ՓՄՁ-ներին, որոնք դիմում են ֆինանսավորման՝ հայաստանյան գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից:

 

 

Հայաստանյան ձեռնարկությունները հանդիսանում են «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի վերջնական շահառուները: Ներդրումներ կատարելով հիմնական ու շրջանառու միջոցներում, ձեռնարկությունները դառնում են առավել մրցունակ և զգալիորեն նվազեցնում են բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.