Աջակցություն շահառուներին և ֆինանսական կազմակերպություններին
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագիրը ներառում է նաև տեխնիկական և փորձագիտական աջակցություն` ծրագրի ձևավորման և իրականացման, ինչպես նաև ներդրումների խրախուսման և աջակցության համար: Այս գործառնության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ՓՄՁ-ների կայուն վարկավորման ընդլայնմանը` այսպիսով նպաստելով Հայաստանում ֆինանսական ոլորտի ընդլայնմանն ու խորացմանը, ՓՄՁ-ների և մասնավոր հատվածի զարգացման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի գյուղական համայնքներում զբաղվածության և եկամուտների ստեղծմանն ու ապահովմանը: Տեխնիկական աջակցությունը, որն իրականացվում է IPC - Internationale Projekt Consult GmbH գերմանական խորհրդատվական ընկերության կողմից, տրամադրվում է տարբեր թիրախային խմբերի։
Աջակցություն ֆինանսական կազմակերպություններին և ԳՀՀ-ին ծրագրի իրականացման գործընթացում
|