Աջակցություն կանանց ղեկավարմամբ ՓՄՁ-ներին` ֆինանսական միջոցների հասանելիության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման համար

Կին ձեռներեցների համար նախատեսված աջակցության միջոցառումները ուղղված են կանանց ձեռներեցության համար խոչընդոտների կրճատմանը` ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով: Այդ դասընթացները ներառում են՝

  • ոլորտի ուսումնասիրություն՝ որոշելու վարկային միջոցների հասանելիությունը կին ձեռներեցներին (կամ դրանց բացակայությունը)
  • ֆինանսական կազմակերպությունների հետ ռազմավարական պլանավորման մշակում` աջակցելով կանանց համար բանկային ռազմավարության պլանավորման գործում
  • գործողությունների պլանի մշակում՝ կին ձեռներեցների համար վարկավորման ավելացման նպատակով
  • թեմատիկ կլոր սեղանների և միջոցառումների, ինչպես նաև, շահագրգիռ կողմերի և ավելի լայն լսարանների ներգրավմամբ, համաժողովների կազմակերպում

Որպես անմիջական աջակցություն, կին ձեռներեցների համար առաջարկվում են տարբեր թիրախավորված դասընթացներ և տրամադրվում են բիզնեսների իրավիճակի վերլուծության ծառայություններ: Մարզային կին գործարարների համար կազմակերպած կանանց տնտեսական հզորացման դասընթացները ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ֆինանսական գրագիտությունը, ձեռնարկատիրությունը և կանանց սոցիալ-տնտեսական իրավունքները, կանանց ֆինանսական ռեսուրսների մատչելիության խոչընդոտները և բիզնեսի վարման հմտությունները: Բացի այդ, մենք տեղեկատվություն ենք տրամադրում նաև փոքր ձեռնարկությունների միջև հաջող համագործակցության և ներկայացնում ենք տարբեր բիզնեսի տեսակներին վերաբերող բնապահպանական մոտեցումները:

Մինչ օրս ավելի քան 260 ձեռներեց կին օգտվել են վերապատրաստման դասընթացների ծրագրից: Հաջորդ սեմինարների մասին տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.