Աջակցություն գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում գործող հայկական ՓՄՁ-ներին՝ բիզնեսի զարգացման համար

ՓՄՁ-ների աջակցության գործողությունները ներառում են վերապատրաստման դասընթացների շարք հետևյալ կարևոր թեմաներով`

  • ֆինանսական գրագիտություն, ներառյալ արդյունավետ համագործակցություն ֆինանսական կազմակերպությունների հետ
  • ժամանակակից գյուղատնտեսական և զբոսաշրջային տեխնոլոգիաներ (գյուղատնտեսական ՓՄՁ-ների համար)
  • Զբոսաշրջության սպասարկում և խթանում` հօգուտ հաճախորդների (տուրիստական ՓՄՁ-ների համար)
  • Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ազդեցության և նշանակության ներկայացում
  • բիզնեսի պլանավորում` արժեքի ավելացման և մրցունակության տեսանկյունից:

Դասընթացների ավարտին, հնարավորության դեպքում, կազմակերպվում են այցելություններ նոր տեխնոլոգիաներ կիրառող իրական բիզնեսներ:

Գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործնական փորձը տարածելու նպատակով, վերջնական շահառուների համար նախատեսված դասընթացներին ներգրավվում են նաև այդ ոլորտներում առաջատար հայկական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Մինչ օրս 1,030-ից ավելի ՓՄՁ-ներ օգտվել են վերապատրաստման ծրագրից: Հաջորդ սեմինարների մասին տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.