Աջակցություն գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
ՓՄՁ-ների կայուն վարկավորման ընդլայնմանը
Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) նպաստում է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
«ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ի համար» ծրագրի նպատակն է առավելագույնի հասցնել շրջակա միջավայրի օգուտները և նվազագույնի հասցնել ֆինանսավորվող նախագծերի բնապահպանական վնասները: Ենթածրագրերը պետք է համապատասխանեն բնապահպանական և սոցիալական չափանիշներին:
«ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի առաջնահերթ նպատակներից է կլիմայի գործողություններին աջակցող ենթածրագրերի վարկավորումը: Ներդրումները պետք է զգալիորեն ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարեցմանը:
ԵՆԲ ենթավարկերը նպատակաուղղված աջակցություն են հայկական ՓՄՁ-ներին՝ շրջակա միջավայրի պահպանմանը միտված և սոցիալապես պատասխանատու բիզնեսների զարգացման համար:
Սկսած 2015 թ.-ի աշնանից, ԵՆԲ-ն արդեն իսկ ֆինանսավորել է մի շարք ներդրումային ծրագրեր, ինչպիսիք են՝ խաղողի այգիների հիմնում, գյուղ. մթերքի վերամշակում, գյուղատնտեսության ոլորտում հյութերի / կաթնամթերքի արտադրություն, հյուրանոցների կառուցում կամ վերանորոգում, տուրիստական գործակալության գործունեության զարգացում, և այլն:
Ծրագրի շրջանակում ֆինանսավորված իրական օրինակները ներառում են հետևյալ երեք բիզնեսները՝
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԻՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԴՐՈՒՄ
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ
Աջակցություն շահառուներին և ֆինանսական կազմակերպություններին
«ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագիրը ներառում է նաև տեխնիկական և փորձագիտական աջակցություն` ծրագրի ձևավորման և իրականացման, ինչպես նաև ներդրումների խրախուսման և աջակցության համար:
«ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում վերջնական շահառուների համար անցկացվում են նպատակաուղղված դասընթացներ և աշխատաժողովներ՝ վերապատրաստելով ՓՄՁ-ներին գործարարության հմտությունների բարելավման ուղղությամբ:
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՇԱՀԱՌՈՒ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑ
ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹ