Սեմինարների ընթացքում քննարկում ենք այնպիսի կարևոր ուսուցողական թեմաներ, ինչպիսիք են հաճախորդներին ուղղված զբոսաշրջային ծառայությունները, զբոսաշրջության բիզնեսի խթանումը և ֆինանսական գրագիտությունը:
Մենք ներկայացնում ենք Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական կատեգորիաների մանրամասն նկարագիրը` կենտրոնանալով նրանց բնութագրի, կարիքների և նպատակների վրա: Մենք կարևորում ենք ծառայությունների որակի զարգացումը և մատուցումը տուրիզմի շուկայի պահանջներին համապատասխան: Կիսում ենք մեր գիտելիքները զբոսաշրջային բիզնեսի խթանման վերջին միտումների և զարգացումների վերաբերյալ: Մասնակիցները հնարավորություն ունեն տեսնել, թե ինչպես է աշխարհում առաջատար հյուրանոցներից մեկն օգտվում այդ նոր հնարավորություններից և վերացնում սպառնալիքները: Ի հավելում, մենք նաև խոսում ենք զբոսաշրջության ոլորտում տեղական և միջազգային տուրիստական գործակալությունների և տուրիզմի արժեքային շղթայում այլ մասնակիցների հետ հաջող համագործակցության մասին, ներառյալ ֆինանսական հաստատությունների հետ:
2016-2018 թթ. ժամանակաշրջանի միջոցառումների ամփոփում.
- 19.10.2016, Դիլիջան (Տավուշ)
- 22.10.2016, Ծաղկաձոր (Կոտայք)
- 26.10.2016, Վայք (Վայոց Ձոր)
- 29.10.2016, Երևան (Երևան)
- 02.11.2016, Գյումրի (Շիրակ)
- 09.11.2016, Վանաձոր (Լոռի)
- 12.11.2016, Գորիս (Սյունիք)
- 26.04.2018, Գյումրի (Շիրակ)
- 10.05.2018, Երևան (Երևան)
- 14.06.2018, Աղվերան (Կոտայք)
- 03.07.2018, Ծափաթաղ (Գեղարքունիք)
- 24.07.2018, Ստեպանավան (Լոռի)
- 27.07.2018, Իջևան (Տավուշ)
Եթե հետաքրքված եք միջոցառումներին մասնակցելու համար կամ ցանկանում եք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ, խնդրում ենք կապվել մեզ հետ