Երևան քաղաքի ծայրամասում գտնվող «Ավելիաց» ՍՊԸ-ն 2012 թ.-ից զբաղվում է մրգերի ու բանջարեղենի վերամշակմամբ: Չորամրգի և պահածոյացված սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունը հիմնադրվել է իր սպառողներին էկոլոգիապես առողջ, համեղ և հատուկ խնամքով պատրաստված արտադրանքով ապահովելու նպատակով:
«Նաիրի ֆուդ» ապրանքանիշի ներքո գործող «Ավելիաց» ՍՊԸ-ն արտադրում է տարբեր տեսակի չորացրած մրգեր և բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ և ջեմեր: Արտադրանքը պատրաստվում է բացառապես հայկական արտադրանքից` օգտագործելով հայկական լեռնաշխարհի հոսող աղբյուրի ջուրը և ժամանակակից տեխնոլոգիաները: «Նաիրի ֆուդ»-ի արտադրանքը արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստան, Եվրամիություն, Հյուսիսային Ամերիկա և Չինաստան:
Գործունեության վեց տարիների ընթացքում, կատարելով նպատակային ներդրումներ, ընկերությունը համալրվել է նոր սարքավորումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով, ներառյալ սննդամթերքի որակի ապահովման նոր լաբորատորիայով, ինչպես նաև ձեռք է բերել ISO 22000 սերտիֆիկացում (սննդամթերքի անվտանգության կառավարում):
«Նաիրի ֆուդ»-ի շարունակական զարգացան նպատակից ելնելով, որը հիմնված է աստիճանաբար աճող պահանջարկի վրա, 2017 թ.-ի ամռանը «Ավելիաց» ՍՊԸ-ն որոշեց ներդրում կատարել փաթեթավորման և պիտակավորման նոր սարքավորումներ ու շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար (փաթեթավորման նյութեր): ԵՆԲ ենթավարկը ձեռնարկությանը հնարավորություն ընձեռեց կատարել ներդրումներ, որոնք անհրաժեշտ էին արտադրության զգալի աճ ապահովելու համար: Բացի այդ, հնարավորություն տվեցին ապահովել էներգիայի զգալի խնայողություն և արտադրանքի բարձր որակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Բացի այդ, «Ավելիաց» ՍՊԸ-ն ստացել է այնպիսի առավելություններ, ինչպիսիք են`
- արտադրության ծավալների ավելացում և արտադրանքի որակի բարձրացում
- արտադրության ծախսերի համամասնորեն նվազեցում
- բարձր արտադրողականություն և հուսալիություն
- բարելավված աշխատանքային պայմաններ, ինչպես նաև աշխատողների անվտանգության բարձրացում
- տեղական և արտասահմանյան շուկաներում մրցունակության բարձրացում
- նոր շուկաներ մուտք գործելու հմտությունների բարելավման հնարավորություն