Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) նպաստում է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Այս աջակցությունն իր մեջ ներառում է Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ) միջնաժամկետ ու երկարաժամկետ վարկային միջոցների տրամադրում և Հայաստանում գործընկեր բանկերի ընտրություն՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով ընտրված բանկերին վարկավորել փոքր և միջին բիզնեսին:

Հիմք ընդունելով այս գործողությունները, «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում, 2015 թ.-ին ԵՆԲ-ն ՀՀ ԿԲ-ի հետ նոր ծրագրի սկիզբ դրեցին` «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար», նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի կայուն վարկավորումը գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Բացի դրանից, ՀՀ ԿԲ-ին տրամադրված ԵՆԲ վարկային ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով, ԵՆԲ-ն նախաձեռնել է նաև Տեխնիկական աջակցության ծրագիր: Այն կառավարում է Գերմանահայկական հիմնադրամը (ԳՀՀ) և ֆինանսավորվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հիմնադրամի (EPTATF) կողմից: Ծրագիրը ֆինանսավորում է տարբեր ներդրումներ, որոնք նպաստում են ֆինանսական ոլորտի ընդլայնմանն ու խորացմանը, ՓՄՁ-ների ու մասնավոր հատվածի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի գյուղական համայնքներում զբաղվածության և եկամուտների ստեղծմանն ու ապավոմանը:

Մինչ այժմ «ԵՆԲ վարկեր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում կատարվել է 90 մլն եվրո ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում ֆինանասավորվել են շուրջ 155 ծրագրեր: Բացի այդ, ավելի քան 1,030 ՓՄՁ-ներ օգտվել են առաջարկվող Տեխնիկական աջակցության ուսուցման ծրագրից:

EIBCBAGAF
International Cooperation and DevelopmentDelegation of the EU to ArmeniaIPC

Please publish modules in offcanvas position.